ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից կոչ արեց բոլորին օրինակ վերցնել Համազասպ Դանիելյանից, ով մի քանի օր առաջ օդանավակայանում լուսանկարել է պատգամավորի վարորդին «երկրորդ գծում» կանգնած եւ հաղորդում տվել համապատասխան մարմիններին։
«Հպարտ քաղաքացի մեր հարգարժան Դանիելյանը անմիջապես նկարել է մեքենան և փոխանցել է պատկան մարմիններին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ։ Եվ բոլորը պետք է հետևեն Ձեր օրինակին»,- ասաց Զոհրաբյանը՝ դիմելով Դանիելյանին։
Զոհրաբյանը պատմեց, որ Փարիզից վերադառնալիս է եղել, վարորդը կայանատեղիում տեղ չլինելու պատճառով կայանել է «երկրորդ գծում»։