Արքայազն Չարլզի սանիկին՝ հաղորդավարուհի Թարա Փալմեր-Թոմփքինսոնին ոստիկանությունը Ցյուրիխի օդանավակայանում ձերբակալել է՝ նորաձեւ կոշիկների պատճառով առաջացած կասկածանքի արդյունքում:

Ըստ NTV-ի, շվեյցարական Քլոստերսեում անցկացրած արձակուրդից հետո Մեծ Բրիտանիա վերադարձող աղջկան ձերբակալել են՝ ուղեբեռը ստուգելու համար: Օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների ուշադրությունը գրավել են Chanel կոշիկները: Դիզայներ Կարլ Լագերֆելդի ստեղծած այս կոշիկների կրունկներն ատրճանակի տեսք ունեն: Ոստիկանները կարծել են, թե զենքը կարող է իսկական լիներ: «Ցյուրիխի օդանավակայանում ինձ ձերբակալեցին ուղեբեռիս մեջ գտնվող Chanel մահացու կոշիկների պատճառով: Դրանք ռենտգենում այնքան էլ լավ տեսք չունեն»,- իր Twitter-ում գրել է հաղորդավարուհին:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Թարայից նման կոշիկներ էին առգրավել Շվեդիայի մաքսակետում: