Ամերիկացի պրոֆեսորը 90 վայրկյանում ցուցադրել է Տիեզերքի ողջ պատմությունը

Ամերիկացի պրոֆեսոր Ջոն Բոսուելը (John D. Boswell) հրապարակել է տեսանյութ, որում 90 վայրկյանից մի փոքր շատ ժամանակահատվածում ցուցադրվում է Տիեզերքի ողջ պատմությունը:

Գիտնականը հայտնի է նաև որպես Symphony of Science նախագծի ստեղծող:

Տեսանյութում կրճատ ներկայացված են Տիեզերքի էվոլյուցիայի հիմնական փուլերը՝ արեգակնային համակարգի ծնունդ, Երկրի վրա կյանքի առաջացում, դինոզավրեր, հնագույն քաղաքակրթություններ, Գալիլեո Գալիլեյ և այլն: