Թուրքիայի Քոնյա նահանգում երկհարկանի տան փլուզման հետևանքով 3 մարդ է մահացել:
Թուրքական «DHA» լրատվական գործակալության թղթակից Հասան Դյոնմեզը ուղիղ եթերով փորձել է ներկայացնել դեպքի մանրամասները, սակայն թաղամասի մի խումբ բնակիչներ հարձակվել են նրա վրա, հայhոյել և ապտակել:
Թաղամասի բնակիչներից մեկը, ձեռքը պարզելով լրագրողին,որը կանգնած է եղել փլուզված տան առջև, ասել է.«Ի՞նչ ես անում այ ախպեր», որից հետո նրան են միացել ևս մի քանիսն ու ֆիզիկական բռնություն գործադրել լրագրողի նկատմամբ:
Լրագրողի վրա հարձակումը տեղի է ունեցել ուղիղ եթերի ժամանակ: