Այսօր՝ մարտի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող «Արմավիրշին» ՍՊԸ-ի տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Գառնիկ Մարգարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ տղամարդը աշխատանքներ է կատարել, ձախ ձեռքը բեռնափոխադրիչը քաշել է, ինչի հետևանքով էլ ուսի մասից ձեռքը կտրվել է և մինչ կժամանեին բժիշկները, Գ. Մարգարյանը մահացել է:
Այս պահին նշված հիմնարկությունում են գտնվում Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչները:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: