Hraparak.am-ը գրում է.

Արթուր Վանեցյանի ավագ որդին՝ Արտյոմը, մոտ օրերս բանակ կզորակոչվի։ Նա սովորում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։ Ու չնայած առողջական որոշ խնդիրներ ունի եւ կարող էին զինծառայության մեկնելը գոնե վեց ամսով հետաձգել, սակայն ծնողների եւ իր պնդմամբ որոշել են ծառայությունը չհետաձգել։ Հնարավոր է, որ զորակոչվի անգամ մինչեւ Ամանոր։ Թե որտեղ է ծառայելու, ծնողները պատկերացում չունեն, ասում են՝ վիճակահանությամբ է որոշվելու։ Ավելին՝ տղայի մայրը՝ Նոնա Վանեցյանը, որը մի քանի ամսից երրորդ զավակը կունենա, ասում է, որ բանակը պարտադիր է տղայի համար եւ այնտեղ տղաները տղամարդ են դառնում ու ստանում են այն, ինչ հնարավոր չէ տալ ընտանիքում, մանավանդ՝ բարեկեցիկ ընտանիքներում։