ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշման դեմ բողոքը դեկտեմբերի 19-ին դատարան է մտել։

Այս մասին հայտնել է երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ այն դեռևս չի մակագրվել որևէ դատավորի, հաղորդում է Pastinfo.am-ը։

Ավելի վաղ Մակինյանը հայտարարել էր, որ չի հաղթահարվել Սերժ Սարգսյանի գործառութային անձեռմխելիությունը։ Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատախազություն՝ պահանջելով դադարեցնել Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ինչը դատախազությունը մերժել էր։

Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սարգսյանն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489մլն դրամի հափշտակության կատարումը: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

 

Դեկտեմբերի 18-ին ՀՔԾ-ն հայտնեց, որՍերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվելենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով: