Թբիլիսիի կենտրոնում անհայտ անձինք սառը զենքով վիրավորել են Վրաստանի առաջին նախագահ Զվիադա Գամսախուրդիայի որդուն:

«Վիրավորվել է Ցոտնե Գամսախուրդիան: Նրան տեղափոխում են հիվանդանոց: Մենք դեռ չենք կարող ասել՝ վնասվածքը հրազենային է, թե սառը զենքով է հասցված», - հայտնել են ՆԳՆ-ի մամուլի գրասենյակից:

Հանցագործի ինքնության մասին տեղեկություններ չեն նշվում: Քննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108 հոդվածով, այն է՝ կանխամտածված սպանության փորձի համար: