Forbes ամսագիրը կազմել է ամենաբարձր վարձատրվող YouTube բլոգերների ցուցակը:
Առաջատարների եռյակում ընդգրկվել է Կրասնոդարի երկրամասից հնգամյա աղջիկը, որի ալիքների լսարանը կազմում է 107 միլիոն բաժանորդ: Դրանցից ամենատարածվածներն են Like Nastya Vlog-ը (42.3 միլիոն բաժանորդ) և Like Nastya-ն (15.2 միլիոն բաժանորդ): Ընդհանուր առմամբ, փոքրիկ բլոգերի տեսանյութերը դիտվել են 42 միլիարդ անգամ:
Ըստ Forbes-ի, նրա տարեկան եկամուտը կազմում է 18 միլիոն դոլար, առանց հարկերի, գործակալների, մենեջերների և փաստաբանների վճարումների: Նրա ալիքների հետ համագործակցում են սննդամթերք և խաղալիք արտադրող խոշոր ընկերություններ:
Ինչպես նշվում է հոդվածում, աղջիկը ծնվել է ցերեբրալ կաթվածով, և կասկած կար, որ նա այլևս չի կարողանա խոսել: Ծնողները չեն հուսահատվել և սկսել են տեսախցիկով արձանագրել երեխայի հաջողությունները: Այժմ նրա աոօրյայի, զբոսանքի և խաղերի մասին տեսանյութերը թողարկվում են յոթ լեզուներով:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ութամյա Ռայան Քաջին՝ Ryan ToysReview ալիքի հեղինակը: Տեսաբլոգը նրան տարեկան 26 միլիոն դոլար է բերում: Երկրորդը հինգ ընկերների Dude Perfect բլոգն է, որոնք տարբեր հնարքներ են կատարում: Նրանք տարեկան վաստակում են 20 միլիոն դոլար:
Ցանկում ներառված են նաև Rhett and Link, jeffreestar, Preston, PewDiePie, Markiplier, DanTDM և VanossGaming YouTube-ալիքները: