2019 թվականը հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին տարին ամփոփող Կառավարության հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Անցյալ տարին հաջողված էր բոլոր առումներով, մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք շատ կարեւոր սննդի կազմակերպման ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար եւ բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը եւ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,-ասել է նա:
Նախարարի խոսքով` անցնող տարին նշանավորվել է նաեւ նոր սպառազինությունների ձեռքբերմամբ. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության տեսակներով: Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր»: