Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հռիփսիմեն արձակել է մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։ «Դու շատ գեղեցիկ ես»,- գրել է օգտատերերից մեկը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգիչ Մարտին Մկրտչյանի կինը շագանակագույն հագուստ էր կրում։ Նա շքեղ սանրվածք էր ընտրել ու արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ աքսեսուարները՝ ականջօղեր։