Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջնեկ եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը մեղադրվում է խարդախության մեջ, այս տարվա հունիսին մոտ 2 մլն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատունը,- գրում է «Հետքը»։

Ալեքսանդր Սարգսյանն առանձնատունը գնել է 2005 թ. սեպտեմբերի 9-ին 2,8 մլն դոլարով: Սա «MonteVerde» փակ թաղամասի 30 լյուքս տներից մեկն է: Թաղամասը կամ համայնքը (community) շրջափակված է պարսպով, մուտք ունի միայն երկու կողմից, որոնք փակված են դարպասներով:

Նախկին պատգամավորն իր տունը գնել է հենց կառուցապատողից՝ «Manhattan Holding Co.»-ից: Հատկանշական է, որ դրա համար Սարգսյանը վարկ չի վերցրել, այսինքն՝ 2,8 մլն դոլարն ամբողջությամբ վճարել է իր միջոցներով: Դե, եթե նա ԱՄՆ մտնելիս իսկապես 30 մլն դոլար էր հայտարարագրել, ապա տան համար կանխիկով վճարում կատարելը խնդիր չէր լինի:

Տունն ունի 5 ննջասենյակ, 7 լոգասենյակ, 3 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, բակում կա լողավազան:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։