«Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ: Բոլորն էլ գիտեն, թե ինչ ճնշումների ներքո են վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատել ՍԴ դատավորները: Բայց այս ընթացքում մենք աշխատել ենք»,- ՍԴ բակում, ցուցմունքից հետո լրագրողներին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, որ իր կարծիքով շատերը չգիտեն, թե ինչպիսի հայրենասեր մարդիկ են աշխատում ՍԴ-ում. «Նրանք բոլորը հերոսներ են: Մարդիկ, ովքեր չեն պայքարում իրենց աթոռների համար, այլ պայքարում են դատական համակարգի համար: Ես վստահ եմ, որ սա քաղաքական պրոցես է:
«Մեզ ոչինչ չի կասեցնի»,- խոսքն ամփոփելով՝ ասաց նա: