Ռուսաստանցի երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան) տեսանյութ Է հրապարակել Instagram-ում, որտեղ պատմել Է, որ երգ Է ձայնագրել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի հետ միասին:
«Իմ թանկագին բարեկամ Ժերար Դեպարդիեի հետ ամանորյա տոներին հետաքրքիր բան ենք պատրաստում ձեզ համար»,-գրել Է Զառան:
Դատելով տեսանյութից՝ նրանք աշխատել են 70-ական թվականների "Parole parole" հիթի քավերի վրա, որտեղ Դեպարդիեն մի քանի նախադասություն Է ասելու ռուսերենով: