Հայաստան է ժամանել Ռուսաստանից գնված «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների խմբաքանակը: Հայաստանն առաջին անգամ լուրջ քայլ է կատարում կործանիչ ավիացիայի ստեղծման ուղղությամբ, որն ընդունակ է խոցելու հակառակորդի ստորգետյա ու վերգետնյա բոլոր թիրախները՝ գրագետ գործածման պարագայում շրջանցելով ՀՕՊ համակարգերը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Սիվիլնեթ»-ի եթերում ասել է. «Լրիվ այլ բան է ռազմական տեսանկյունից, երբ զրոյից ստեծում ես կործանիչ ավիացիա, այն էլ՝ այս պահին գոյություն ունեցող աշխարհի լավագույն նմուշներից մեկով: Ստեղծում ենք ոչ թե այնպես, ինչպես սովորաբար անում են պետությունների մեծ մասը, այլ դու ձեռք ես բերում վերջին նմուշի լավագույն կործանիչներից մեկն աշխարհում: Ստանալ նման ինքնաթիռ. աշխարհում այդպիսի քաշային կարգի ինքնաթիռներ ունեն աշխարհի մոտ 3-4 տասնյակ պետություններ: Մյուսներին դա հասանելի չէ, կամ չեն ձգտում ունենալ, որովհետև իրենց խնդիրներն այլ են»,- ասել է խոսնակը:
Մանրամասները՝ տեսանյութում: