ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր դատարանը որոշում կայացրեց և փոխեց սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի խափանման միջոցը։ Շուտով Վահեն կլինի տանը։ Խոսեցի Վահեի մայրիկի հետ, բնականաբար, հուզմունքը անսահման էր։

Սա ճիշտ որոշում էր։ Մնացածը կախված է Վահեից՝ դատարանում ապացուցել իր անմեղությունը»։