Netflix հոսքային ծառայությունը բոյկոտի է ենթարկվում գեյ Հիսուսի մասին պատմող «Հիսուսի առաջին գայթակղությունը» կատակերգական ֆիլմի պատճառով, հաղորդում է Yahoo Movies-ը:
Ցանցում տարածում է ստանում #CanceloNetflix («Չեղարկել Netflix-ը») հեշթեգը, որի միջոցով օգտատերերը կոչ են անում հրաժարվել ծառայության բաժանորդագրությունից: Որոշ օգտատերեր նաև սքրինշոթեր են տեղադրում, որպեսզի հաստատեն, որ դադարել են վճարել ընկերության ծառայությունների համար և ջնջել են իրենց հաշիվը կայքում: Հեշթեգը Twitter-ում ավելի քան 110 հազար հիշատակում է հավաքել:
Նշվում է, որ Netflix-ը բոյկոտողների թիվն ավելացել է այն բանից հետո, երբ ֆիլմի նկարահանումներն իրականացրած բրազիլական Porta dos Fundos կատակերգական խմբի գրասենյակ մի քանի «Մոլոտովի կոկտեյլներ» են նետվել: «Ինտեգրալիստների բրազիլական մեծ ընտանիքի ժողովրդական ապստամբության հրամանատարություն» խումբը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը, իսկ Porta dos Fundos-ի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Բրազիլիան «կհաղթահարի ատելության այս փոթորիկը, և սերն ու խոսքի ազատությունը կհաղթեն»:
Ավելի վաղ Change.org-ում միջնորդագիր է հայտնվել՝ Netflix կատալոգից «Քրիստոսի առաջին գայթակղությունը» կատակերգությունը հանելու պահանջով: Ներկայումս դրա տակ 2.3 միլիոն մարդ է ստորագրել: