ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Լուսանկարներին կից նախագահը գրել է. «Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան: Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի:
Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին»: