«Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին հարկավոր էր վերացնել տարիներ առաջ», - Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների երկար ժամանակ և նախատեսում էր սպանել էլի շատերին, բայց բռնվեց։ Նա ուղղակի և անուղղակի ձևով պատասխանատու էր միլիոնավոր մարդկանց կյանքի համար, ներառյալ վերջերս հենց Իրանում սպանված իրանցի բողոքավորների։ Թեև Իրանը երբեք չի կարող պատշաճ ձևով ընդունել դա, Սուլեյմանիին ատում էին եւ վախենում երկրի ներսում։ Նրանք այնքան էլ վշտացած չեն, ինչպես ցանկանում են ցույց տալ արտաքին աշխարհին։ Նրան պետք էր վերացնել տարիներ առաջ»,- գրել է Թրամփը։