Լևոն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Այսօր երեխաներիս հետ դիտեցի «Klaus» մուլտֆիլմը, որն ինձ հիշեցրեց մեր այսօրվա իրականությունը: Ֆիլմի հերոսը հայտնվում է մի քաղաքում, որտեղ բոլորը միմյանց հանդեպ ատելությամբ են լցված և որտեղ իսպառ բացակայում է բարությունը: Ի վերջո նրան հաջողվում է ազատել քաղաքը չարից, որի արդյունքում մարդիկ դադարում են հետևել քաղաքը 2 բևեռի բաժանած չար տիրակալներին և սկսում են ապրել բարության մթնոլորտում:
Հուսով եմ և լավատես, որ մեր հասարակությանը նույնպես կհաջողվի ձերբազատվել բաժանարար գծերից և սերմանված չարությունից:
Այս ամենից զատ, առհասարակ, շատ լավ և ուսուցողական մուլտֆիլմ է երեխաների հետ դիտելու համար»: