Համացանցում հայտնվել է մի գրառում, ըստ որի՝ երգիչ Էրիկ Կարապետյանի համերգը Լոս-Անջելեսում չեղյալ է համարվել և հանդիսատեսը հետ է վերադարձել գնված տոմսերը։ Ըստ հրապարակման՝ պատճառն այն է, որ վերջինս համարվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Էրիկը նախ զարմացավ, թե ինչ համերգի մասին է խոսքը, ապա կտրականապես հերքեց լուրը․ «Տեղյակ չեմ՝ ինչի՞ մասին է խոսքը։ Ես համերգ չէի էլ նախատեսել Լոս-Անջելեսում։ Սուտ լուրեր են, եթե նման բան լիներ, կարելի էր, ընդամենը, մտնել իմ էջ և տեսնել գոնե մեկ գովազդ կա՞, թե ոչ։ Եթե համերգ ունենայի գոնե մի տեղ կասվեր այդ մասին։ Այսօր ամեն ինչ այնքան են խառնել իրար՝ ով, ինչ հասցնում գրում է, պետք չէ հավատալ դրանց»,-նշեց երգիչը:

Ինչպես մեզ հետ նախորդ զրույցում, այս անգամ ևս երգիչը ընդգծեց, որ ինքը ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ և որևէ փաստաթղթի տակ չի ստորագրել։ 

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, թե 60 մշակութային գործիչ ստորագրել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջը ներկայացնող փաստաթղթի տակ: Թեև այնտեղ նշված է նաև Էրիկ Կարապետյանի անունը, սակայն վերջինս հերքել է այդ տեղեկությունը: