RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է օրերս ՀՀ ԱԱԾ կողմից «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջ ձերբակալությանը:
«Հայաստանում ազգային անվտանգության ուժերը երկու օր զբաղված էին շատ վտանգավոր բլոգերի հետախուզմամբ: Բլոգերը ՖԲ-ում գրել էր, թե իբր Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Սոլեյմանիի սպանության կապակցությամբ:
Բլոգերին բռնել են, տեսանյութ ձայնագրել, որտեղ նա փոխված ձայնով խոստովանել է, որ թշնամի է: Հիմա նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, այդ թվում հրապարակայնորեն ազգային, ռասսայական և կրոնական թշնամանք հարուցելը:
Ինչպես եմ սիրում այդ ժողովրդավարական հեղափոխությունները»,- գրել է նա: