Եթե լինեի ԱԺ պատգամավոր, ավելի գլխացավանք էի լինելու այս իշխանության համար, որովհետև ես հենց ներսից էի պահանջատիրական լինելու: Այս մասին «Ազատության» եթերում ասաց դերասան Հովհաննես Ազոյանը:
Ազոյանի կարծիքով՝ այս իշխանությունում քիչ կան պահանջատիրական պաշտոնյաներ: «Ավելին էի սպասում ես, ավելի ազատ էի սպասում իրենց տեսնել»,- նշեց նա:
Հովհաննես Ազոյանը նաև նշեց, որ «Իմ քայլում» կան այնպիսինները, ովքեր թիմին վնաս են տալիս, սակայն հրաժարվեց անուններ տալ: