Հնդկական Թրիզուր նահանգում հրուշակագործները թխել են մի տորթ, որը իրավամբ կարելի է անվանել աշխարհում ամենաերկարը՝ 6,5 կմ: Խոհարարական գլուխգործոցի քաշը 27 տոննա է, այն պատրաստել են 1,5 հազար հրուշակագործներ՝ գրում է AFP-ն:

Հսկայական տորթը տեղադրված է մի քանի հազար սեղանների վրա: Այն պատրաստելու համար պահանջվել է 12 տոննա շաքար և ալյուր: Տորթը եփվել է չորս ժամ:

 

«Մենք ուզում էինք աշխարհին ցույց տալ մեր հմտությունները», – ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը:

Նշվում է, որ նախկինում ամենաերկար տորթը համարվում էր 2018թ․ Չինաստանում պատրաստված խմորեղենը, որի երկարությունը 3,2 կմ էր: