Ես կարծում եմ՝ դին պետք է սառչի մինչև մարդիկ փորձեն դրանից քաղաքական դիվիդենտներ քաղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան մասին։
«Այն մարդիկ, որոնք ասում են, որ քաղաքականությունը բարոյականության հետ որևէ աղերս չունի, հաճախ լսել են որոշ հայտարարություններ, որոնք մի քանի պաշտոնյաներ վերջին մի քանի ժամվա ընթացքում արել են, երևի դրանից ոգեշնչված են եղել։ Ես կարծում եմ՝ դին պետք է սառչի մինչև մարդիկ փորձեն դրանից քաղաքական դիվիդենտներ քաղել։ Ես կարող եմ միայն ցավակցել ընտանիքին, իսկ հանրությունը պիտի մաքսիմալ ուշադիր լինի թե այս գործի և թե մնացած բոլոր նմանատիպ գործերի մասով»,-նշեց նա։
Իսկ հարցին՝ Կուտոյանի մահվան դեպքով քննարկում եղել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, նա միայն ասաց, որ նիստն աշխատանքային էր։