Էմինեմն առանց վաղօրոք տեղեկացնելու թողարկել է "Music to Be Murdered By" նոր ալբոմը: Ռելիզը 11-րդն է դարձել երգչի դիսկոդարանում: Այդ մասին հաղորդվում է նրա կայքում:

20 թրեքների ձայնագրությանը մասնակցել են Էդ Շիրանը, Անդերսոն Փաքը, Skylar Grey-ը, Juice WRLD-ը եւ այլ կատարողներ: Ռեփերը զետեղել է կոմպոզիցիաներից մեկի՝ "Darkness"-ի հոլովակը:

Ալբոմի շապիկին Էմինեմը կանգնած է՝ մի քունքին ատրճանակ պահած, մյուսին՝ կացին: Twitter-ում ռեփերը պարզաբանել է, որ ալբոմը ստեղծելուն իրեն ոգեշնչել է ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի հայտնի լուսանկարը:

Էմինեմը (իսկական անունը՝ Մարշալ Բրյուս Մեթերս 3-րդ) հանրաճանաչ է դարձել 1999 թվականին, երբ թողարկեց Real Slim Shady սկավառակը, որը Grammy մրցանակ ստացավ որպես լավագույն ռեփ-ալբոմ: Նույն պարգեւներին են արժանացել նրա The Marshal Mathers LP (2000 թ.) եւ The Eminem Show (2002 թ.) սկավառակները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: