2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մսի արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Ըստ այդ տվյալների՝ եթե 2018-ի հունվար-նոյեմբեր ամիսներին մսի արտադրությունը կազմել է 62 771.9 տոննա, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում 59 991.7 տոննա։

Սակայն ավելացման միտում է առկա մսի կիսապատրաստվածքների, ներառյալ աղացած մսի և դրանից արտադրատեսակների մասով։ 2018-ի հունվար-նոյեմբեր ամիսներին այս ցուցանիշը եղել է 1 080.1 տոննա, ապա 2019-ի նույն ժամանակատվածում՝ 2 457.5 տոննա։ Երշիկեղենի և համանման մսամթերքի մասով հետևյալ ցուցանիշն է ներկայացնում Վիճակագրական կոմիտեն․ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 10 982.8 տոննա, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում 10 847.9 տոննա։