Խորհրդարանական ընդդիմությունը ուղղակի-անուղղակի, գիտակցված-չգիտակցված աջակցում է քրեական տարրերին։ Եվ դրա համար ընդդիմադիրները կա´մ ունեն խիստ անձնական շահեր, կամ ունեն կամքի դեֆիցիտ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց իմքայլական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։
Նրա խոսքով՝ այս երևույթի օբյեկտիվ պատճառն այն է, որ քրեական ենթամշակույթը արմատ է գցել հասարակության մեջ ու հասել նաև Ազգային ժողով։ Պատգամավորը պնդում է, որ քրեական ենթամշակույթը ներկայացված է նաև Ազգային ժողովում, բացի «Իմ քայլը» խմբակցությունից։
«[Խորհրդարանական ընդդիմությունը] ամեն օր փորձում է իրեն գցել մեր քաղաքական «կատոկի» տակ։ Եվ կարծում եմ կհամաձայնեք, որ գնալով ավելի դժվար է դառնում նրանց «չկատոկելը»։ Բայց մենք չենք հանձնվելու, չենք տրվելու նրանց «կատոկելու» գայթակղությանը»,- ասաց Ուրիխանյանը։
Նա ասաց, որ դա չեն անի, որովհետև ուզում են ունենալ առողջ ընդդիմություն։