Քրյուգերի հարավաֆրիկյան ազգային պարկում զբոսաշրջիկները ականատես են եղել առյուծների հարձակմանը գոմեշների նախիրի վրա: Տեսագրված կադրերը հրապարակվել են YouTube-ի Maasai Sightings ալիքում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են գոմեշները պաշտպանում ձագերին գիշատիչներից: Սակայն, առյուծների պլանն այլ էր. նրանք շեղում են գոմեշներին և հարձակվում ձագերից մեկի վրա:

Գոմեշներից մեկը նկատում է, որ ձագուկը վտանգի մեջ է և գալիս է օգնության: Նա փորձում է եղջյուրների վրա բարձրացնել առյուծին, սակայն սխալմամբ օդ է շպրտում գոմեշի ձագին: Արդյունքում՝ փոքրիկը սատկում է: