Շոտլանդիայի Ֆորֆար քաղաքում 75-ամյա մի տղամարդ գտել է իր տապանաքարը քաղաքի գերեզմանատանը: Այդ մասին հայտնում է The Courier-ը:
Ըստ Ալան Հեթելի՝ ինքը հասկացել է, որ ինչ-որ բան այնպես չէ, երբ վերջին երեք-չորս ամիսներին ոչ ոք նրան չի զանգել: Նա հավելել է, որ այժմ հասկացել է, որ պատճառն այն է, որ մարդիկ կարծել են, որ ինքը մահացած է:
Տղամարդը կարծում է, որ իր անունով տապանաքարը որոշել է կանգնեցնել նախկին կինը, ումից բաժանվել է ավելի քան 26 տարի առաջ:
«Ես երբեք, երբեք չեմ ասել, որ ուզում եմ թաղվել նախկին կնոջս հետ», – ասել է Հեթելը՝ հավելելով, որ ինքը կամենում է մահվանից հետո դիակիզվել: