Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղից պարզ է դառնում, որ պաշտպաններին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը, ըստ որի պետք է խուզարկություն իրականացվի:

Հիշեցնենք, Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանին և նրա պաշտպաններին թույլ չեն տալիս ծանոթանալու խուզարկության վերաբերյալ դատարանի որոշմանը։

 

ՀՔԾ-ից էլ Ամրամ Մակինյանին հորդորել էին ապատեղեկատվություն չտարածել։