Խանտի Մանսիյսկի Ինքնավար Մարզում արտառոց դեպք է տեղի ունեցել: Իզլուչինսկ քաղաքի 27-ամյա բնակչուհին ցած է ընկել 9-րդ հարկից և ողջ մնացել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ին՝ երեկոյան 5-ի սահմաններում: Ականատեսը նկարահանել է՝ ինչպես է աղջիկը, մի քանի անգամ օդում պտույտներ գործելով, ընկնում ձնակույտի մեջ, ապա վեր կենում, թափահարում վրայից ձյունն ու քայլում:
Չնայած արտաքին վնասվածքներ չի ունեցել, նա, այնուամենայնիվ, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ախտորոշել են ներքին օրգանների բազմաթիվ սալջարդեր: