Նոր բան ասած չենք լինի, որ հայրենի պաշտոնյաներից շատերը չեն ծառայել հայոց բանակում: Սակայն այս հանգամանքը չի կաշկանդում նրանց շնորհավորական ուղերձներ ձոնել բանակի օրվա առթիվ: Եթե բանակում ծառայած պաշտոնյաները, շնորհավորանքներին կից, հրապարակում են նաև իրենց ծառայության տարիներին արված լուսանկարները, որտեղ զինվորական հագուստով են, ապա չծառայածները փորձել են այլընտրանք գտնել․ ոմանք իրենց մասնագիտության հետ կապելով են լուծում գտել, ոմանք էլ շաբլոն տարբերակով կառավարության հրապարակած հոլովակն են հրապարակել, իսկ որոշներն էլ, պարզապես, զինվորի լուսանկար են կցել։ 

Ստորև ներկայացնում ենք, թե բանակում չծառայած պաշտոնյաներից ով ինչպես է շնորհավորել ԶՈՒ-ի կազմավորման օրը․

 

Եվ այսպես, թերևս առաջինն, ում ցանկանում ենք ներկայացնել պարտադիր զինվորական ծառայություն չանցածներից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, հատկապես, որ այս հանգամանքն ամենևին չի խանգարում վերջինիս հաճախ կրել այդ պարտավորեցնող համազգեստը։ Նկատենք նաև, որ բանակում չծառայած երկրի ղեկավարը հեղափոխության օրերին կրում էր հենց զինվորական հագուստ։ 

 
 
 

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան

 

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան

 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

 

Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան

 

 

 

Նշենք, որ բանակում չծառայածների և անգամ շնորհավորական ուղերձներ չհղածների շարքում են՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իմքայլական պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արեն Մկրտչյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հակոբ Սիմիդյանը և մի շարք այլ իշխանական ներկայացուցիչներ։

Ի դեպ, ներկայիս իշխանության չծառայած ներկայացուցիչների թիվն այսքանով չի սահմանափակվում, պարզապես, նպատակահարմար գտանք ներկայացնել միայն նրանց։ Իսկ թե վերոնշյալ անձանցից ով ինչ պատճառով է ազատվել ծառայությունից. այսօր չցանկացանք անդրադառնալ, քանի որ այդ մասին համացանցում բազմաթիվ ուսումնասիրություններ կան։ 

 

Հ․Գ․ Շնորհավո՛ր տոնդ, արժանապատիվ զինվոր․․․

 

Նյութը պատրաստեց՝ Սոնա Հարությունյանը