Եթե Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը խախտել է օրենքը, պետք է միանշանակ պատասխանատվություն կրի։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Վահե Գրիգորյանի՝ ՍԴ աշխատանքներին չմասնակցելու մասին հարցին։
«Ես կարծում եմ՝ հարցը պետք է ուղղել Վահե Գրիգորյանին։ Այո, մեր ընտրած թեկնածուն է, բավականին բարձր ձայներով ընտրվել է, բայց ես չեմ պատրաստվում գնահատական տալ, որովհետև ճգնաժամի մեջ գտնվող ՍԴ-ի դատավորներից մեկի հայտարությունը ես չեմ պատրաստվում մեկնաբանել։ Ես կարծում եմ, որ աշխատանքի գնալու-չգնալու, իրավական լինել-չլինելու հարցը ներքին կանոնադրությունով լուծվում է։ Եթե խախտել է օրենքը և եթե մենք պարզենք խախտվել է օրենքը, պետք է միանշանակ պատասխանատվություն կրի, լինեմ ես, Վահե Գրիգորյանը, թե Հրայր Թովմասյանը»,-նշեց նա։