Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի դուստրը նշանադրվել է եգիպտացի մարզիկ Նայել Նասարի հետ, հայտնում է Page Six-ը:

23-ամյա Ջենիֆեր Կատարին Գեյթսը նշանադրության մասին հայտարարել է Ինստագրամի իր էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ իր փեսացուի հետ։

 
 

Նրա ընտրյալը՝ 28-ամյա Նայել Նասարը, հայտնի եգիպտացի մարզիկ է, ով զբաղվում է ձիասպորտով: Նա մեծացել է Քուվեյթում և կրթություն ստացել Ստենֆորդի համալսարանում:

 
 

Նշենք, որ Բիլ Գեյթսն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 110 միլիարդ դոլար ունեցվածքով: