Օգտատեր Արմեն Գալստյանը ֆեյսբուքյան խմբերից մեկում լուսանկար է տարածել, որում ավլում է Ազատության հրապարակին հարակից փողոցը:

Հրապարակմանը կից օգտատերը գրել է, որ լուսանկարում պատկերվածը դերասան Սոս Ջանիբեկյանն է, ով երբեմն գիշերներն ավլում է երևանյան փողոցները:

 

Մեկնաբանություններում օգտատերերը շնորհակալություն և իրենց երախտիքի խոսքերն են հղել դերասանին: