Արգենտինայի Սանտա Ֆե նահանգի Ռեկոնկիստա քաղաքի բնակչուհին երկու գլուխ ունեցող երեխա է ծննդաբերել, մինչդեռ հղիության ընթացքում արված ուլտրաձայնային հետազոտությունները պտղի շեղումներ ցույց չեն տվել:
Այս մասին հայտնում է Uno Santa Fe-ը՝ հղում անելով ընտանիքի փաստաբան Օսկար Վասկեսին:
Վերջինիս խոսքով՝ ծննդաբերության ժամանակ բժիշկները երեխայի սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ են հայտնաբերել: Որոշվել է կեսարյան հատումով երեխային լույս աշխարհ բերել: Բժիշկները նաև նախապես հայտնել են, որ երեխան մահացած և շեղումներով կծնվի:
Ընտանիքը որոշել է դիմել դատախազություն՝ բողոք ներկայացնելով բժշկական սխալի և ինքնության փոփոխության համար:
Երկրորդ բողոքի հիմք է հանդիսացել մանկաբարձի կողմից ստորագրված վկայագիը: