Մահացել Է ամերիկացի դերասան Քիրկ Դուգլասը: Այդ մասին հայտնել Է People հանդեսը վկայակոչելով դերասանի որդուն՝ Մայքլ Դուգլասին:
Քիրկ Դուգլասը մահացել Է փետրվարի 5-ին կյանքի 104-րդ տարում: «Ամբողջ աշխարհի համար նա լեգենդ Էր, կինոյի «ոսկե դարաշրջանի» դերասան, որն ապրեց մինչեւ ոսկյա տարիք, հումանիիստ, որի հավատարմությունն արդարությանն ու այն սկզբունքներին, որոնց նա հավատում Էր, չափորոշիչ են բոլորի համար»,- ասել Է Մայքլ Դուգլասը:
Քիրկ Դուգլասը Հոլիվուդի «ոսկե դարաշրջանի» աստղային դերասան Է: Նրա ֆիլմերից առավել հայտնի են «Սպարտակ», «Փառքի արահետները», «Չեմպիոնը», «Չարերն ու գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ժապավենները: Դերասանը երեք անգամ անվանակարգվել Է ամերիկյան գլխավոր կինոմրցանակին, արդյունքում՝ 1996 թվականին նրանց պատվավոր «Օսկար» հանձնեցին կինեմատոգրաֆում ունեցած մեծ ձեռքբերումների համար: Բացի այդ Դուգլասը գրել Է տասը վեպ եւ հուշեր: Նա դասական հոլիվուդյան կինոյի Էկրանի մեծագույն տղամարդ- լեգենդների թվում 17-րդ հորիզոնականն Է զբաղեցնում ԱՄՆ-ի կինոարվեստների ինստիտուտի ցուցակում: