Հիմնական պլատֆորմների տվյալներից հետևում է, որ փետրվարի 6-ի առևտրային նստաշրջանի ընթացքում ԱՄՆ-ի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսները ռեկորդ են սահմանել և հասել պատմական մաքսիմումի: Աճը գրանցվել է չնայած 2019 nCov կորոնավիրուսի հետևանքով նոր զոհերի և հիվանդների մասին հաղորդումներին:
Dow Jones Industrial ինդեքսն աճել է 0.3 տոկոսով, S&P 500-ն աճել է 0.33 տոկոսով: Փետրվարի 6-ին կայացած նստաշրջանի արդյունքում NASDAQ Composite տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի ինդեքսն աճել է 0.67 տոկոսով։
Աճի պատճառը զեկույցներն էին Չինաստանից, որոնց իշխանությունները խոստացել էին կրճատել ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը, ինչպես նաև հուսադրող մակրոտնտեսական վիճակագրությունը Միացյալ Նահանգներից: