Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս պահին տասնյակ բեռնատարներ են կանգնել-մնացել Երևան-Սևան մայրուղում: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը՝ նշելով, որ մոտ երկու տասնյակ ֆուռ են նկատել մայրուղու «Չայնիի» ոլորաններիմ կանգնած: Բեռնատարների դիմաց ՃՈ ավտոմեքենա կար կանգնած:
Մայրուղուց Չարենցավան տանող հատվածում էլ վթար է եղել. չորս մեքենա իրար են բախվել: