ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առողջություն մեր աշակերտներին:
Այսօրվա այցիս լուսանկարներն են` Երևանի դպրոցներից: Երեխաների մի մասը տեղեկացված է կանխարգելման միջոցներից, ինչը շատ լավ է: Ուզում եմ շեշտել, որ Առողջապահության նախարարության մեր գործընկերները հետևում են համաճարակային ֆոնի զարգացմանը, և կտեղեկացնեն մեզ հնարավոր փոփոխությունների դեպքում: Մնացածի մասին նախարար Թորոսյանը գրել է իր էջում:
Չփռշտա՛ք»,- գրել է նա։