Փոքրիկ Ջոնաթանը լույս աշխարհ է եկել «շապիկով» եւ մորուքով ու ամբողջ մարմնի վրա մազերով:
Դրանից բացի՝ երեխան «շապիկով» է ծնվել՝ ամնիոտիկ պարկում, որը սովորաբար ծննդաբերելիս պայթում է: «Շապիկով» երեխայի ծնունդը չափազանց հազվագյուտ երեւույթ է, իսկ որոշ մշակույթներում այսպիսի դեպքերը երջանիկ են համարվում:
ՈւՁՀ ժամանակ մանկիկի մարմնի վրա մազերը չեն նկատվել, ուստի ծնողները՝ 28-ամյա Էնթոնի Լոպեսը եւ 26-ամյա Նենսի Ռիվերան, չափազանց զարմացել են՝ տեսնելով մազոտ նորածնին: Հայրը կատակով երեխային անվանել է «փոքրիկ Ռոսոմախա»:
Տղայի ծնողներին ծննդատանը բացատրել են, որ աղվամազը կոչվում է լանուգո, որը լողացնելիս ինքնաբերաբար կթափվի: Պտղի մոտ այսպիսի աղվամազ է առաջանում հղիության երկրորդ եռամսյակում եւ նրան տաքացնում է: Աղվամազը սովորաբար անհետանում է հղիության 32-36-րդ շաբաթում, սակայն որոշ դեպքերում պահպանվում է մինչեւ ծնվելը: