Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում համատարած ընտրակեղծիքներ է: Ընտրատեղամասերում գտնվող լրագրողների տեսախցիկներն են կոտրում, դիտորդական առաքելությունների դիտորդներին են ծեծում և դուրս հանում ընտրատեղամասից: Բացի համատարծ լցոնումներից , ընտրակեղծքիներին է միացել նաև բանակը: Արդեն մի քանի տեղով արձանագրվել է, որ նույն տարածաշրջանում գտնվող զորամասի զինվորները քվերակում են գերեթե բոլոր ընտրատեղամասերում՝ կազմելով նոր ցուցակներ: Առայժմ թվերով պարզ չէ, թե ինչ մասշտաբի ընտրակեղծք է տեղի ունենում, սակայն դատելով համացանցում արագ տարածվող նկարներից և տեսանյութերից, այն համատարծ է ու շատ լուրջ»:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, երկրի բոլոր շրջաններում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8.00-ից:
125 ընտրատեղամասերում քվեարկելու է ավելի քան 5 միլիոն քաղաքացի: 125 մանդատի համար ավելի քան 1.3 հազար թեկնածու է պայքարում: