Չինաստանի Ցինդաոյից Յուան Հերոնգ անունով աղջիկը, ով Ինստագրամում ունի 350 հազար հետևորդ իր մկանուտ մարմնի և քնքուշ դիմագծերի շնորհիվ, որոշել է պայքարել մահացու կորոնավիրուսի դեմ, քանի որ նա մասնագիտությամբ բժիշկ է:

«Ես բժիշկ եմ, և ես պետք է լինեմ առաջնագծում և անեմ ամեն հնարավորը, որպեսզի հաղթահարենք համաճարակը: Մենք ողջ ուժով փորձում ենք»,- գրել է Հերոնգը:

 

Daily Star-ը հայտնում է, որ ինստագրամյան մոդելը շարունակում է մարզվել տնային պայմաններում:

 
 
 

 «Որպեսզի աշխատանքից հետո չվարակվեմ, տանն եմ պարապում, երբեմն որպես ծանրաձող օգտագործում եմ կաղամբը»,- կատակել է չինուհին:

 

Նշենք, որ ըստ նախնական տվյալների՝ նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է Ուհան քաղաքի բնակչության մեկ երրորդը: Տարածաշրջանում հիվանդ է բնակչության մեկ հինգերորդը: