Կորոնավիրուսի նոր տիպի հետ կապված իրավիճակը կարող է «սոսկ այսբերգի գագաթը» լինել. հիվանդության արագ տարածման վտանգ կա ամբողջ աշխարհում: Այս մասին փետրվարի 10-ին Twitter միկրոբլոգի իր էջում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը:
«Կան մի շարք դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2019-ի NCoV տարածման հետ, մարդիկ, ովքեր չունեն Չինաստան ճանապարհորդելու պատմություն: Փոքր թվով դեպքերի հայտնաբերումը կարող է մատնանշել այլ երկրներում ավելի լայն տարածումը: Մի խոսքով, մենք տեսնում ենք միայն այսբերգի գագաթը»,- գրել է Գեբրեյեսուսը: