Համացանցի օգտատերերը քննադատել են ինքնաթիռում անհայտ ուղևորների արարքը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Ինստագրամում:

Կադրերում երևում է, թե ինչպես է զույգը կրքոտ համբուրվում մյուս ուղևորների ներկայությամբ: 

 
 

«Երկար թռիչք է լինելու: Դե գոնե օդանավում հետաքրքիր զվարճանք կա»,- այսպես է մակագրվել տեսանյութը:

 
 
 

Հայտնի է, որ ինքնաթիռն իրականացնում էր Լոս Անջելես-Նյու Յորք թռիչքը:

 

Համացանցի օգտատերերը մեկնաբանություններում քննադատել են զույգին:

Սակայն, կային նաև միջադեպին հումորվ վերաբերող օգտատերեր: «Փռշտա նրանց վրա և ասա, որ կորոնավիրուսով ես վարակված»,- կատակել է օգտատերերից մեկը: