Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի արձակուրդը մեծ սկանդալ է առաջացրել, գրում է Business Insider-ը:

Ջոնսոնն իր արձակուրդներն անցկացրել է ընկերուհու՝ Քերի Սիմոնդսի հետ միասին, նրանք մեկնել են Կարիբյան ծովի Մյուստիք կղզի: Շքեղ վիլլայում հանգիստն արժեցել է մի քանի 15 հազար ֆունտ:

Խորհրդարանականները պահանջել են, որպեսզի Ջոնսոնը հայտնի իր թանկ արձակուրդների հովանավորի անունը: Վարչապետը պատասխանել է, որ ուղևորությունը վճարել է իր ընկեր Դևիդ Ռոսը, ով նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Պահպանողական կուսակցությանը:

Սակայն Ռոսի ներկայացուցիչը հերքել է Ջոնսոնի հայտարարությունը:

Վարչապետը պարտավոր է հայտնել, թե ով է վճարել իր արձակուրդիւ գումարը, հակառակ դեպքում քննություն կանցկացվի։