«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains On You» երգով:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ'մեր պատվիրակն ընտրվեց Առաջին ալիքի ուղիղ եթերում' «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մրցութային համերգին, որը տեղի ունեցավ փետրվարի 15-ին:
«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվեց հետևյալ սկզբունքով՝ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%), հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում (ձայների 33.3%)։
Արտասահմանյան ժյուրիի քվեարկության արդյունքում նա վաստակեց 60 միավոր, հայաստանյան ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 58, իսկ sms քվերկաության արդյունքում 50 միավոր: Աթենա Մանուկյանն ընդհանուր վաստակեց 168 միավոր։
«Եվրատեսիլ 2020»-ը տեղի կունենա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը' մայիսի 16-ին: