Ալենթաունի (Փենսիլվանիա) արվեստի թանգարանի աշխատակիցները պարզել են, որ նկարը, որը նրանք համարել են, թե կատարվել է Ռեմբրանդտ վան Ռեյնի արվեստանոցում, իրականում պատկանում է հենց նկարչի վրձնին: Այս մասին հաղորդում է Artnet-ը:
Երբ վերականգնման ընթացքում մասնագետները հավաքել են լաքի շերտը և ավելի ուշ շրջանի գրությունները, նրանք տեսել են, որ նկարը ստորագրված է անձամբ նկարչի կողմից:
«Այժմ մենք հնարավորություն ունենք դրան նայելու այլ աչքերով»,- ասել է թանգարանի հոգաբարձուների ծրագրերով տնօրեն Էլաին Մելաքեսը:
«Երիտասարդ կնոջ դիմանկարը» թանգարանին փոխանցել է մագնատ, վերածննդի ժամանակաշրջանի արվեստի գործերի հավաքորդ Սեմյուել Քրեսի կողմից ստեղծված հիմնադրամը 1961 թվականին: Նա ծնվել է Ալենթաունում: Այն ժամանակ համարվում էր, որ դա պատկանում է Ռեմբրանդտի վրձնին, բայց տասը տարի անց Նիդեռլանդներից փորձագետները որոշեցին, որ դիմանկարն արվել է նրա արվեստանոցի նկարիչների կողմից:
2018 թվականի սկզբին փորձագետները սկսեցին Ալենթաունի արվեստի թանգարանի գործերի հետազոտություններ անցկացնել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Արդյունքում փորձագետները կարողացան թափանցել նկարի «անցյալի» մեջ և նույնականացնել վարպետի վրձնահարվածները: Մելաքեսը ընդգծել է, որ իր համար տվյալ միջադեպը եղել է ևս մեկ հաստատումն այն բանի, որ արվեստի պատմությանը չի կարելի վերաբերվել որպես փակ գրքի:
Վերականգնված նկարը թանգարանում կարելի է տեսնել 2020 թվականի հունիսի 7-ից սկսած: