Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ ֆուտբոլիստ՝ համաձայն Free Super Tips բուքմեյքերական ընկերության հարցման արդյունքների:
Երկրպագուներին հարցրել են, թե սեքսի ժամանակ ֆուտբոլիստներից ում մասին են մտածում: Բեքհեմի օգտին քվեարկել է հարցվածների մեկ քառորդը: Երկրորդ տեղը զբաղեցրել է թուրինյան «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, երրորդ տեղը՝ լոնդոնյան «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը:
Տոփ 10-ում են հայտնվել նաև Գարետ Բեյլը («Ռեալ»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Դելե Ալլին («Տոտենհեմ»), Դավիդ դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ), Սերխիո Ագուերոն և Ռահիմ Սթերլինգը (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»-ից):
Բեքհեմն իր կարիերան ավարտել է 2013 թվականին: